«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը
EconomicsՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցանկը։
Համաձայն ներկայացրած ցանկի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ պետբյուջե վճարելով շուրջ 28 մլրդ 830 մլն 848 հազար դրամ հարկ: «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունն երկրորդ հորիզոնականում է՝ 16 մլրդ 545 մլն 34,9 հազար դրամով: Որոտանի ՀԷԿ-ը երրորդն է` 15 մլրդ 526 մլն 299,3 հազար դրամով:
Ցանկում ընդգրկվել են, համապատասխանաբար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 14 մլրդ 50 մլն 835,1 հազար դրամ վճարած հարկով, «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 11 մլրդ 103 մլն 233,2 հազար դրամով, «Թեղուտ» ընկերությունը ` 10 մլրդ 782 մլն 283,5 հազար դրամով, «Ղ-Տելեկոմ» ընկերությունը ՝ 10 մլրդ 743 մլն 357,2 հազար դրամով:
«CPS» ընկերությունը 9 մլրդ 910 մլն 486,9 հազար դրամ հարկ է վճարել բյուջե, «Ֆլեշ» ընկերությունն էլ` 9 մլրդ 213 մլն 340 հազար դրամ: 10-րդ խոշոր հարկատուն Արմենիա տելեֆոն կոմպանին է` 9 մլրդ 125 մլն 25,8 հազար դրամով: