Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու մրցույցի համար փաստաթղթերը կընդունվեն նոյեմբերի 1-10-ը
SocietyՀանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունելության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաձայն հրամանի՝ հավակնորդների փաստաթղթերն կընդունվեն 2016թ. նոյեմբերի 1-ից նոյեմբերի 10-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակիօրերից/ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում: