Բագրատաշենի անցակետից հետախուզվողի են գտել
SocietyՈստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Գագիկ Վ.-ն:
Նա ապրիլի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Գագիկ Վ.-ն կալանավորված է: