Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
SportՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը 68-րդ, Սերգեյ Մովսիսյանը 74-րդ, Գաբրիել Սարգսյանը 81-րդ տեղերում են: