Մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:
Բացահայտվել է գողության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 5, յուրացման կամ վատնման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: