Ազատության հրապարակում ընթանում է քաղաքական երեք ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը, որի շրջանակներում ելույթ ունեցավ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը,- հայտնում է Orer.am-ը: Նա, ողջունելով հանրահավաքի մասնակիցներին, իշխանափոխության կոչեր արեց և ասաց. «Քանի կենդանի ենք, այդքան պայքարելու ենք: Մենք 12 կետի հետ կապված քննարկումն ավարտեցինք: Մենք գրել ենք, որ այս իշխանությունն այլևս սնանկ է: Հիմա դուք պատրաստ եք, որ մենք գնանք ամբողջական իշխանփոխության, դուք պատրաստ եք, որ միասնական, մինչև վերջ գնանք»: Ի պատասխան Արմեն Մարտիրոսյնաի հարցերի` հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին. «Սերժի՛կ, հեռացի՛ր»:Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ նախորդ նախագահական ընտրություններում Հայաստանի քաղաքացիներն ապացուցել են, որ գործող իշխանությունը լեգիտիմ չէ: Արմեն Մարտիրոսյանի խոսքով` իշխանությունն այլևս անելիք չունի, որովհետև ձախողել է և ներքին, և արտաքին քաղաքականությունը. «Ընդ որում, նրանք չեն կարող ասել, որ իրենց օգնող չի եղել: Այս հարթակում կանգնած բոլոր ուժերը օգնության ձեռք մեկնել են: Ուրեմն մենք ունենք բոլոր քաղաքական ն իրավական իրավուքները , որ այսօր նրանց հեռացնենք այս երկրից»: