«Բարսելոնայի» նախագահ. Մեր մրցակիցն անգլիական Պրեմյեր լիգան է
SportՀովանավորների, հեռարձակման իրավունքների, նոր տաղանդների հարցում «Բարսելոնայի» եւ իսպանական Պրիմերայի գլխավոր մրցակիցն անգլիական Պրեմյեր լիգան է, հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
«Պրեմյեր լիգայում ամեն ինչ ճիշտ են անում: Տարիների ընթացքում բոլոր ակումբները մեծացնում են տնտեսական ներուժն ու եկամուտները: Օտարեկրյա ներդրողների եւ հովանովավորների հետ բանակցություններում մենք միշտ մրցակցում ենք անգլիական ակումբների եւ լիգայի հետ: Երբ ցանկանում ես գտնել նոր ֆուտբոլիստների, «Արսենալի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Չելսիի» նման ակումբները մրցակցություն են ստեղծում: Բայց ինձ համար իսպանական Պրիմերան մնում է լավագույնը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Նոյեմբերի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Բարսելոնան» Անգլիայում կմրցի իր նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած «Մանչեսթեր Սիթիի» հետ: