Բելգիայի Սենատի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
SocietyԻնչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։
Քրիստին Դըֆրենը, նշելով, թե Բելգիան առաջին երկրներից է, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հավելել է. «Մենք շարունակում ենք Սենատում մեր աշխատանքները եւ կարեւորում ենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, որն անհրաժեշտ է եւ զոհերի, եւ Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար։
Մենք ցանկանում ենք, որ մի օր հայկական եւ թուրքական համայնքները միասին հավաքվեն»։