Առաջին ինն ամսում Հայաստան է ժամանել գրեթե 970 հազար զբոսաշրջիկ
Society2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 969 հազար 10 զբոսաշրջիկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6 տոկոսով:
2016թվականի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903 հազար 541 մարդ: 2015թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3 տոկոսով: