Իշխանությունները ձախողել են բոլոր ծրագրերը և սահմանադրական բարեփոխումներով փորձում են վերարտադրվել. Միքայել Մելքումյան
Ինչպես հայտնում է Orer.am-ը, Ազատության հարթակում ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով իր խոսքում ասաց, որ այսօր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն օրհասկան է, և կառավարությունը ձախողել է իր իսկ կողմից հրապարակված ցուցանիշները.«Վերջին կառավարությունը ամենաբարձր քաղաքական մակարդակով հայտարարեց, որ երկրում չկա տնտեսական աճ և այսօրվա կառավարությունը չունի ժողովրդի վստահությունը: Այնպես որ այս կառավարությունը չի կարողանում ղեկավարել երկիրը»: Նա, դիմելով ժողավրդին, հարցեց, թե արդյո՞ք նրանք ցանկանում են ավելի լավ երկիր տեսնել, ինչին ի պատասխան ժողովուրդը հայտարարեց, թե համաձայն է և վանկարկեց «Սերժի՛կ, հեռացի՛ր»: ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև սահմանադրական բարեփոխումների մասին և ասաց, որ իշխանությունները ձախողել են բոլոր ծրագրերը և սահմանադրական բարեփոխումներով փորձում են վերարտադրվել: «Մարզային հանրահավաքների ժամանակ մենք արձանագրեցինք այն տեսակետը, որ ժողվուրդը դեմ է սահմանդրական բարեփոխումներին և եթե այդ փաստից իշխանությունները հետևություններ չանեն, ապա ժողվուրդը պետք է ավելի արմատական փոփոխություններ պարտադրի»: