Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞վ է ղեկավարում ռուսական շոու բիզնեսը. էստրադայի աստղերը պարում են օլիգարխի դուդուկի տակ

Lifestyle

Այս տարվա սկզբին մեծ շուքով նշվեց Ինգուշեթիայի միլիարդատեր «RussNeft»-ի  սեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու՝ Սաիդի հարսանիքը։ Հարսանիքին ելույթ ունեցան Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը և Էնրիկե Իգլեսիասը։ 
Life կայքը նշեց, որ Գուցերիևը ռուսական էստրադայի բազմաթիվ աստղերի երգերի տեքստերի հեղինակ է։ Պարզվում է, որ էստրադան օլիգարխ Գուցերիևի նոր հոբբին է դարձել։

Ընդամենը մի քանի տարիների ընթացքում Միխայիլը, որի կարողությունը վեց միլիարդ դոլար է կազմում, «Աստված» է դարձել, որին խոնարհվում են մեծից փոքր՝ սկսած հեռուստաշոուների նորաթուխ աստղերից, ավարտած պատվարժան փոփ-արքաներով։ Երգացանկը Գուցերիևի ստեղծագործությունով համալրելու ցանկությունը հանկարծակի դարձավ ոչ միայն նորաձև, այլև անհրաժեշտ յուրաքանչյուր իրեն հարգող արտիստի համար։

Տաղանդավոր օլիգարխի հետ համագործակցության ընթացքում փոփ-աստղերի ստեղծագործական կյանքում հանկարծ հայտնվում են իր իսկ գրած երգերի հիման վրա նկարահանած շքեղ տեսահոլովակներ՝ միջին աֆրիկյան երկրի պետական բյուջեի արժողությամբ։

Թե որտեղից և ինչ գումարներով է այս ամենը իրականացվում, չեն բարձրաձայնում։ Այս ամենի մասին միայն վկայում են էստրադային գործընկերների բովանդակալից հայացքները։ 
«Միխայիլ Գուցերիևի դարաշրջանը»՝ այսպես, առանց չափազանցնելու կոչում են նոր ժամանակաշրջանը ռուսական շոու-բիզնեսի պատմության մեջ։ Դարաշրջան, որի շնորհիվ վերադառնում են էստրադային ավանդույթները, որոնք ապշեցնում են շքեղությամբ և հսկա ֆինանսական ներդրումներով,  որոնց շնորհիվ անորոշ ժամանակով մոռանում են ճգնաժամի, գումարները տնտեսելու և կորպորատիվ հոնորարների համար մրցակցության մասին։

Հենց Գուցերիեւի օրոք է սկսվել «տարվա հարսանիքներ», «տարվա հոբելյաններ» երեւույթը, երբ մեծահարուստներն իրենց հավաքույթներին հրավիրում են մեծ քանակության աստղերի՝ այդ թվում համաշխարհային։

Գուցերիեւը փոխարինեց Թելման Իսմայիլովին, որը 90-ականների վերջին թուրքական հանրահայտ «Մարդան պալասում» անձնական առանձնատուն նվիրեց Նիկոլայ Բասկովին, իսկ Ավրաամ Ռուսսոյի համար կարելի է ասել նոր կյանք գնեց՝  հասարակ հայ երգչից կերտելով «սիրիական արմատներով արքայազն»։

Ճիշտ է, երբ Ռուսոն որոշեց ազատվել իր հովանավորի ազդեցությունից, նրա կարիերան ՝ առողջության հետ միասին, հայտնվեց սպառնալիքի տակ։ Չէ՞ որ Ռուսոյի վրա օրը ցերեկով կրակեցին Մոսկվայի կենտրոնում՝ նրան երկար ժամանակով զրկելով շարժվելու ունակությունից։  

Հիմա Գուցերիեւի հիմնական ֆավորիտներից են թոփ աստղերը։ 

Ֆիլիպ Կիրկորովը «Նոր ալիք» փառատոնի բեմից կատարում էր  գուցերիեւյան «Ինդիգո» հիթը, որի՝ Փարիզում նկարահանված տեսահոլովակում գլխավոր դերը մոդել Վիկտորիա Լոպիրեւան է կատարել։ Դրան հաջորդեց արեւելյան ոճի «Խիմերա» երգը։ Դրանք բոլորը ընդգրկվել են մի քանի միլիոնանոց «Я» շոու ծրագրում, որը Կիրկորովը մեծ շուքով ներկայացրել է Կրեմլում։ Եվ սա միայն սկիզբն է. փոփ արքան «Ռուսնավթի» գլխավոր բաժնետիրոջ գրչին պատկանող մի ամբողջ տասնյակ հիթեր ունի։

Նիկոլայ Բասկովն էլ հետ չի մնում։ Հեռուստաալիքների երաժշտական եթերում անընդհատ ցուցադրում են Գուցերիեւի «Вишнёвая любовь», «Любовь не слова», «Я подарю тебе любовь» թարմ հիթերը։ Այնուհետեւ Բասկովի «Игра» փառահեղ շոուի պրեմիերան, այդ նույն Կրեմլում, որի բյուջեն դարձյալ երկու միլիոն եվրո է։ 

Գուցերիեւի մակարդակն ու ծավալները զգացվում են նաեւ Դիմա Բիլանի «Неделимые» տեսահոլովակում՝ օլիգարխի համանուն երգի վրա։ Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում, պրոդյուսերն է Սեմ Հարությունյանը, ռեժիսորը Դավիթ Մուշեղյանը, իսկ նկարահանվել է տեսահոլովակում Էմիլի Ռատաժկովսկին։ 

Միխայիլ Գուցերիեւի հորիզոնում տարեվերջին հայտնվեց ինքը՝ Ալլա Պուգաչովա՞ն։  Պրիմադոննային, որը սովոր էր տասնամյակներ շարունակ իր սեփական գահի մոտ ընդունել ծաղրածուների, ինչպես ասում են՝ կարիքը բերեց շոուբիզի մոխրագույն կարդինալ Գուցերիեւի ընդունարան։ 

Ֆինանսական բարդ պայմանները, բարձրացող հարկերի պայմաններում շքեղ ամրոցը պահելու անհրաժեշտությունը, երկու մանկահասակ երեխաների հոգսն ու ընտանիքի միակ կերակրող Մաքսիմ Գալկինը ստիպել են Պուգաչովային լրջորեն մտածել նորից՝ այս անգամ վերջնականապես բեմ վերադառնալու մասին։ Թե ինչի մասին են պայմանավորվել Գուցերիեւն ու Պուգաչովան՝ գաղտնի է պահվում։ Սակայն արդեն մի քանի օր հետո ռադիոեթերում հնչեց Միխայիլ Գուցերիեւի նոր երգը՝ «Не звони» անվանումով։ Իսկ հետո ի՞նչ է լինելու։ Դե իհարկե, հանրահայտ եզրափակիչ սխեման՝ փառահեղ քամբեք-շոու Կրեմլում։

Սարսափելի է անգամ պատկերացնել, թե մեկ տարի հետո նավթային մագնատի հոբելյանին քանի երգ ու սերենադ է հնչելու նրա սիրելի ծաղրածուների կատարմամբ։

NEWS.am STYLE

Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically Persecuted