Կոնդիցիոներ՝ վնասված մազերը վերականգնելու համար
LifestyleԵրկար մազերը հավելյալ խնամք են պահանջում՝ գեղեցիկ տեսք ունենալու համար։ Մազերի ներկերը, ինչպես նաև վարսահարդարիչները վնասում են մազերը, սկսում է մազերի ճյուղավորում։
Եթե ունեք այսպիսի խնդիր, ապա Ձեզ կօգնի վնասված մազերի համար նախատեսված այս բնական կոնդիցիոները, որի պատրաստման համար անհրաժեշտ է դդում, որը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով։
Կոնդիցիոների պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• Կես բաժակ դդումի պյուրե, որը պատրաստելու համար անհրաժեշտ է դդումը եփել և հարել բլենդերով
• 2 ճաշի գդալ կոկոսի յուղ
• 1 ճաշի գդալ մեղր։
Բոլոր բաղադրիչները լցնել հրակայուն տարայի մեջ, այնուհետ այն դնել գոլորշու վրա, որպեսզի բաղադրիչները հալվեն։ Խառնել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։
Մազերը խոնավեցնել և քսել արդեն պատրաստի կոնդիցիոները՝ մազերի ծայրերից դեպի մազարմատներ և մերսել գլխամաշկը մի քանի րոպե։ Այնուհետ գլուխը ծածկել պլաստիկ տոպրակով և պահել 30 րոպե։ Լվանալ սովորական ձևով՝ օգտագործելով շամպուն։
Տարբերությունը կզգաք անմիջապես։ Այս պրոցեդուրան կարելի է կատարել շաբաթը 1 կամ 2 անգամ։