Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,- հայտնում է Orer.am-ը: Նա իր խոսքում նշեց, որ ինքը դիտմամբ ելույթ է ունենալու հաջորդ հանրահավաքին և ասելու է այն, ինչին սպասում է ժողովուրդը. «Հագելի ժողովուրդ, առաջին հերթին ես ողջունում եմ ձեզ սրտանց, ես այսօր ձեր կողքին կանգնած եմ, ինչի համար շատ հպարտ եմ: Երբեք ու երբեք չի եղել՝ ինչ-որ բան հայտարարեմ ու իմ հայտարարությունից հետ կանգնեմ: Ինչ այստեղ ասելու եմ, ես կատարելու եմ: Ես այսօր լսելու եմ իմ կոլեգաների ելույթները և ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին: Ես մի բան կարող եմ ասել`այս ժողովուրդն ունենալու է հաջողություն, իսկ հաջողությունը սկսվելու է հենց այստեղից: Հաջողությունը երկարատև պայքար է ուզում, ես պատրաստ եմ ձեր կողքին լինելուն, միայն նորից եմ ասում` մենք պետք է լինենք միասնական, խելամիտ պետք է գործենք, որ կարողանանք հասնել ավարտին: Այդ դեպքում հաջողությունն ավելի շուտ կգա: Մյուս հանրահավաքին ես իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք»,- ասաց Գագիկ Ծառուկյանն ու հաջողություն մաղթեց հանրահավաքի մասնակիցներին: