Քիմ Քարդաշյանը «չեղարկել է» սոցցանցեր վերադարձը. հայուհին ջնջել է հրապարակած կրքոտ լուսանկարը
LifestyleՆախօրեին Քիմ Քարդաշյանի երկրպագուները լիաթոք ուրախանում էին, քանի որ 36-ամյա հայուհին, վերջապես, վերադարձել էրսոցցանցեր: Փարիզի կողոպուտից հետո առաջին անգամ Քիմը Facebook-ում լուսանկար էր հրապարակել, ինչպես նաեւ ընտանեկան արխիվից տեսանյութ տեղադրել, որում ինքն ու Քորթնին էին՝ վաղ մանկության տարիներին:

Սակայն ավելի ուշ Քիմը ջնջել է լուսանկարը:
UsWeekly-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Քիմը հարմար պահ է փնտրում՝ սոցցանցեր վերադառնալոու համար:

«Քիմն առայժմ պատրաստ չէ: Նա կարծում է, որ շտապեց: Քիմը հարմար պահ է փնտրում, որպեսզի վերադառնա: Հավանաբար, երկրպագուների արձագանքն ավելի թույլ էր, քան նա ակնկալում էր»,- նշել է պարբերականի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Քիմը չեղարկել է իր մասնակցությամբ բոլոր միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենային այս ամսվա ընթացքում: