Սիրիայից եկած և Հայաստանում բնակություն հաստատած ռեփեր Շահը հայրենիքում թողարկում է առաջին ձայնասկավառակը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Տարիներ առաջ բազմաթիվ հայեր թողեցին իրենց տներն ու Սիրիայից եկան Հայաստան` այդուհետ ճակատագրի թելադրանքով ապրելով ու արարելով հայրենիքում: Նրանց թվում էր նաեւ ռեփեր Շահի ընտանիքը, որոնք արդեն լիովին հարմարվել են Հայաստանում ապրելուն, նոյեմբերի 4-ին, ժամը` 19:30-ին կկայանա նրա առաջին ձայնասկավառակը:
«Մենք Հայաստան ենք եկել 2007-ին, արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանում ենք, ամբողջովին հարմարվել եմ ու ուրախ եմ, որ մեր հարազատ հայրենիքում եմ ապրում: Երբ եկա, դեռ փոքր էի, հետաքրքրված էի ռեփով, բայց միայն դրանք լսելու մակարդակով, իսկ հետո ես ու ընկերս մեր տան նկուղում մեկ միկրոֆոնով ու նվագարկիչով սկսեցինք ստեղծագործել: Իհարկե, սկզբում շատ վատ երգեր էլ ունեինք, որոնք այդպես էլ չերգեցինք, բայց աստիճանաբար սկսեցինք ավելի որակով երգեր ստեղծել, իսկ հիմա արդեն թողարկում եմ առաջին ձայնասկավառակս»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Շահն ու շարունակեց.
«Ձայնասկավառակիս շնորհանդեսը կկայանա «Ուլիխանյան ակումբում», մուտքը բաց է, այնպես որ ուրախ կլինեմ ընդունել բոլորին: Ի դեպ` այդ օրը կլինի նաեւ փոքրիկ համերգ, որի շրջանակում կլինեն նաեւ զուգերգներ: Ներկա կլինեն նաեւ իմ խմբի տղաները` Սահակն ու Գեւոն, ինչպես նաեւ «Hard 4»-ի տղաները: Նրանց հետ շատ աշխատանքներ ունեմ, որոնք տեղ են գտել ձայնասկավառակումս: Ի դեպ` ձայնասկավառակս կոչվում է «Dopamine», որը երջանկության ֆերմենտներից մեկն է. Հուսամ, որ երգերս լսելիս մարդկանց մեջ կարթնանա այդ զգացողությունը»:
Շարունակությունը՝ այստեղ: