Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
SocietyԿոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող Հայ-Ռուսական Հումանիտար կենտրոնի մոտակայքում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել էր ձյան մեջ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոմեքենան դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Գետարգել գյուղի Ալեքսանյան և Վերդյան փողոցների միջև տնամերձ հողամասի տարածքում ՎԱԶ 2107 մակնիշի 35 AU 120 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ.) արգելափակվել է ձյան մեջ: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: