Փորձագետները և պաշտոնյաները ՀՀ ԱԳՆ-ում քննարկել են «տնտեսական դիվանագիտության» հեռանկարները
EconomicsՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ նոյեմբերի 1-2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Տնտեսական դիվանագիտություն» թեմայով երկօրյա սեմինար-աշխատանքային քննարկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեմինարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:
ՀԲԽ-ի փորձագետներ՝ Վիեննայի գրասենյակի առևտրի և մրցունակության գծով ղեկավար Իվան Անտոն Նիմակը, համաշխարհային ներդրումների խթանման մասնագետ Ռոբերտ Ուայթը և ներդրումների գծով աշխատակից Յանա Կրայցովիչովան ներկայացրել են միջազգային տնտեսական դիվանագիտության առանձնահատկությունները, քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակները, ներդրումների ներգրավման և ներդրումային քաղաքականության իրականացման մեթոդները և դիվանագետների դերը այդ գործընթացում: Փորձագետները հանգամանալից անդրադարձ են կատարել ներդրումների խրախուսման լավագույն գործելակ երպերին, ոլորտի մրցունակությանը, օտարերկրյա ներդրումների ազգային ռազմավարությանը, ներդրումների խթանման գործում պետական կառույցների դերին և լիազորությունների շրջանակին, ներդրողների շրջանում իրազեկության բարձրացմանը և հետաքրքրություն առաջացնելու, ինչպես նաև հետաքրքրությունը ներդրում կատարելու որոշման վերածելու մեթոդներին: Սեմինարի օրակարգում էին նաև մոնիտորինգի և գնահատման համակարգը, ներդրողների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, բողոքների կարգավորումը և ոլորտին վերաբերող այլ թեմաներ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները: