Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյուղատնտեսության մեջ նոր ծրագրերի մշակման գործում հարկավոր է ներգրավել մասնավոր հատվածին. նախարար

Economics

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որում ընդգրկվել են  ՀՀ-ում կոոպերատիվների  զարգացման ծրագրի մշակման, օրգանական շուկայի խնդիրներին ու  հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը խորհրդի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով.

«Ինչպես տեղյակ եք, արդեն հաստատվել է կառավարության նոր ծրագիրը, որի շրջանակներում պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի առաջիկայում արդեն իսկ արդյունքներ ունենանք:

Մենք արդեն սկսել ենք աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, և մեզ համար շատ օգտակար կլինեն ձեր առաջարկություններն ու գաղափարները այդ ծրագրերի արդյունավետ իրականացման վերաբերյալ», - ողջունելով խորհրդի անդամներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում հարկավոր է ներգրավվել նաև մասնավոր հատվածին, քանի որ միայն պետական ներդրումները բավարար չեն ոլորտի բազմակողմանի զարգացման համար:

Այնուհետև ՀՀ  գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, ՀԱԱՀ «Ագրոբիզնես և շուկայաբանություն» ֆակուլտետի դեկան Հրաչիկ  Ջավադյանն իր զեկույցում առաջարկություններ է ներկայացրել ՀՀ-ում կոոպերատիվների  զարգացման ծրագրի մշակման վերաբերյալ:  Հրաչիկ Ջավադյանը մասնավորապես նշել է, որ կոոպերացումը շարունակական և տնտեսական կարևոր  գործընթաց է, որի կայունության ապահովմանն ու  աջակցությանը ներկայումս ուղղված է  պետության նպատակային   քաղաքականությունը, որի արդյունավետությունը  պայմանավորվ ած կլինի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման ծրագրի հիմնավորված մշակմամբ ու հետևողական  իրականացմամբ:

Զեկուցողը հանդես է եկել ծրագրի մշակման վերաբերյալ մի շարք առաջարկներով, այդ թվում՝  բազմակողմանի վերլուծություն իրականացնել կազմակերպված կոոպերատիվների և նոր կոոպերատիվների կազմակերպման նպատակահարմարության վերաբերյալ, յուրաքանչյուր մարզի մասնագիտացմանը համապատասխան ընտրել և պետական  աջակցությամբ  ստեղծել 2 կոոպերատիվներ՝ դրանք դարձնելով ցուցադրական  կենտրոններ, դոնոր կազմակերպությունների միջոցով տրամադր վող միջոցներն (դրամաշնորհները) առաջնահերթ ուղղվել կոոպերատիվների ձևավորմանն ու զարգացմանը, գյուղատնտեսական արտադրանքի իրացման ներքին շեմի քվոտաների սահմանման, պետական երաշխավորված պատվերների տրամադրման, պայմանագրային հարաբերություններում պարտականությունների և պատասխանատվության դրույթների հստակեցման միջոցով նպաստել վստահության ուժեղացմանը և գյուղատնտեսական կոոպերատիվների շահագրգռվածության բարձրացմանը և այլն:

Ի հավելումն վերը նշվածի` նախարար Իգնատի Առաքելյանն իր հերթին Հայաստանում կոոպերացիայի զարգացման հարցում կարևորել է խնդրի դիտարկումը արտադրությունից մինչև իրացում արժեշղթայի մեջ` շեշտելով, որ միայն ամբողջական արժեշղթայի առկայության դեպքում կոոպերացիայի ոլորտում կարելի է հասնել շոշափելի արդյունքների: 

Լսելով և քննարկելով հնչեցված հարցերը`  օրակարգի առաջին հարցի մասով որոշում է կայացվել  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն գրավոր առաջարկություններ ներկայացնել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հավանություն տալ խորհրդի անդամ Արշալույս Թարվերդյանի առաջարկին` ՀՀ-ում կոոպերացիայի զարգացման խնդիրների շուրջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խորհրդի շահագրգիռ անդամների և գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ  լայնածավալ  քննարկում կազմ ակերպելու վերաբերյալ:  

Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ-ում օրգանական շուկայի ներկա իրավիճակին, խնդիրներին ու հնարավորություններին, որոնց շուրջ զեկույցով հանդես է եկել «Էկո Գլոբ» ՀԿ նախագահ Նունե Դարբինյանը: Տիկին Դարբինյանը մասնավորապես նշել է, որ  Հայաստանում արտադրվող օրգանական գյուղմթերքը մրցակցային է արտերկրի շուկայում, ունի արտահանման լայն հնարավորություններ, սակայն այսօր ծավալները շատ փոքր են, առաջարկը հետ է մնում պահանջարկից, ոլորտը զարգանում է ինքնաբուխ կերպով, որտեղ հիմնական շոգեքարշները մասնավոր ընկերություններն են` օրգանական գյուղատնտեսության ընդլայնման հարցում կարևորելով պետական և մասնավոր հատվածների  սերտ համագործակցության հարցը: Զեկուցողը  անդրադարձել է նաև սպառողների շահերի պաշտպանության խնդիրներին, ինչպես նաև հանդես է եկել մի շարք առաջարկություններով:

Մասնավորապես առաջարկվել է մշակել Օրգանական գյուղատնտեսության ազգային պլան՝ ճյուղի զարգացման քաղաքականության համակարգված կիրարկումն ապահովելու համար, անցկացնել մարքետինգային ուսումնասիրություններ հայկական օրգանական ապրանքները արտահանելու ուղղությամբ, վերանայել ազգային օրգանական օրենսդրությունը և այլն:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine