Համաշխարհային բանկի խումբը ցանկանում է աջակցել Հայաստանին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում
EconomicsՀամաշխարհային բանկի խմբի փորձագետն ընդգծում է տարածաշրջանում Հայաստանի մրցակցային առավելությունը:
ՀՀ արտգործնախարարությունում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ նոյեմբերի 1-2-ն անցկացված «Տնտեսական դիվանագիտություն» խորագրով սեմինար-քննարկման շրջանակում խոսվել է Հայաստանին օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցու մ աջակցություն ցուցաբերելու մասին:
«Հայաստանը փորձում է տարբեր ձևերով ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավել, ինչի հարցում մենք ցանկանում ենք աջակցել:
Մի քանի գործոններ կան, որոնց միջոցով Կառավարության, նախարարության հետ փորձում ենք լուծել այդ հարցը՝ տեխնիկական օգնություն, ներդրումային միջավայրի բարելավում, որոնք միտված են բիզնես դաշտի ամրապնդմանը»,- ասաց Համաշխարհային բանկի խմբի փորձագետ, առևտրի և մրցունակության գծով ղեկավար Իվան Անտոն Նիմակը: