Փրկարարները ՀՀ տարբեր շրջաններում ավտոնեքենաներ են դուրս բերել արգելափակումից
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 2-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, «Ford Transit» մակնիշի 914 LO 43 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Նոյեմբերի 2-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող Հայ-Ռուսական Հումանիտար կենտրոնի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Գետարգել գյուղի Ալեքսանյան և Վերդյան փողոցների միջև տնամերձ հողամասի տարածքում «ՎԱԶ 2107» մակնիշի 35 AU 120 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ.) արգելափակվել է ձյան մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Նոյեմբերի 2-ին, ժամը 09.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Գ. Ս.) 34 EF 204 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։
Նոյեմբերի 2-ին, ժամը 05.56-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 01 MM 041 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
Նոյեմբերի 2-ին, ժամը 02.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Ռ. Խ.) 07 ՏՍ 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։
Նոյեմբերի 2-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21014» մակնիշի 35 AM 366 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Հ.) ավտոմեքենան:
Նոյեմբերի 2-ին, ժամը 00.02-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Ս. Խ., 1 ուղևոր) 07 ՏՍ 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։