ՀՀ ԱԳՆ-ն հայեցակարգ է ներկայացնելու հայաստանյան տնտեսական դիվանագիտության վերաբերյալ
EconomicsՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի տնտեսական դիվանագիտության վերաբերյալ հայեցակարգ է ներկայացնելու: Այս մասին ԱԳՆ-ում կազմակերպված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կարեւոր է Հայաստանն այլ երկրներին ներկայացնել որպես ներդրումներ կատարելու հարթակ:
«Ամենակարեւորը, որ Հայաստանը հայտնվի այն երկրների հիմնական ցուցակում, որոնք կցանկանան ներդրում կատարել, եւ այս ուղղությամբ հսկայական աշխատանք պետք է տարվի: Կարեւոր է ներկայացնել, թե ինչպես ենք մենք դիտում Հայաստանը որպես ներդրման դաշտ: Նյու Յորքի համաժողովի ընթացքում մենք պարզապես չներկայացրինք Հայաստանը, այլ ցույց տվեցինք, թե տարբեր ոլորտներում ինչ ներդրումներ կարելի է կատարել:
Սա չպետք է լինիմեկանգամյա աշխատանք, մեր դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է ամեն օր աշխատեն այս ուղղությամբ: Եվ անհրաժեշտ է նաեւ լսել ներդրողներին, հասկանալ, թե ինչ խնդիրներ են նրանք տեսնում, ինչ են նրանք ցանկանում»,- ընդգծեց Ռոբերտ Հարությունյանը: