Դմիտրի Մալիկովի 16-ամյա դուստրը բաց զգեստով մասնակցել է պարահանդեսի
LifestyleՄոսկվայում կայացել է Tatler պարբերականի կազմակերպած պարահանդեսը, որին հայտնի ազգանունների ժառանգորդուհիները մասնակցել են համաշխարհային լավագույն դիզայներների զգեստներով:
Ըստ Life.ru-ի՝ ռուսական հարուստ եւ հայտնի ընտանիքներից 14 աղջիկներ St.Regis հյուրանոցից պարահանդեսի եկել են Bentley-ով:
Միլիարդատեր Վլադիմիր Գրուզդեւի որդու սիրելի Ստեֆանիա Մալիկովան ներկայացրել է Alberta Feretti ապրանքանիշը, որը Մալիկովի գեղեցկուհի դստերը երկար ճերմակ զգեստ է տրամադրել՝ շատ խորը բացվածքով:

Աղջիկներից յուրաքանչյուրի հետեւից խստադեմ թիկնապահ է պտտվել. նա ուշադիր հետեւել է Chanel-ի թանկարժեք իրերին, որոնք զարդարել են պատանի գեղեցկուհիների պարանոցն ու դաստակները:

Օրերս տեղեկացրել էինք, որ Դմիտրի Մալիկովի 16-ամյա դուստր Ստեֆանիան հանդիպում է Forbes-ի ցանկից միլիարդատեր, Տուլայի նախկին նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւի որդու՝ Լեոնիդի հետ: Ստեֆանիան խոստովանել է, որ Լեոնիդն իրեն հետեւել է Ask.fm սոցցանցում: Զույգի հարաբերությունները, կարծես, ավելի քան լուրջ են:
