Դոլարը, ֆունտն և եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նոյեմբերի 1-ին կազմել է 476,16 դրամ: Այն նոյեմբերի 2-ի համեմատ արժևորվել է 0,32 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528,35 դրամ՝ արժևորվելով 1.07 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 588.87 դրամ է, նոյեմբերի 2-ի համեմատ այն արժևորվել է 5.39 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը նոյեմբերի 3-ին կազմել է 7,48 դրամ` նոյեմբերի 2-ի համեմատ արժեզրկվելով 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 283,83 դրամ, ոսկի՝ 19,958,98 դրամ, պլատին` 15.217.04 դրամ: