«Մանչեստեր Յունայթեդ»-ը պարտվեց. Մխիթարյանը խաղաց 30 րոպե
SportՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելով թուրքական «Ֆեներբահչե»-ին՝ պարտվեց 2:1 հաշվով:
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները խաղի հաշիվը բացեցին 2-րդ րոպեին՝ գոլն իր ակտիվում գրանցեց Սոու, իսկ արդեն երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին աչքի ընկավ Լենսը: Խաղակեսի վերջին րոպեին Ուեյն Ռունին խփեց «Մանչեստեր Յունայթեդ»-ի միակ գոլը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 10-ից հետո խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 60-րդ րոպեին՝ փոխարինելով Ռեշֆորդին:
Հաջորդ հանդիպուը «Մանչեստեր Յունայթեդ»-ը կանցկացնի նոյեմբերի 9-ին Անգլիայի առռաջնության շրջանակներում: