Վիլաշ-Բոաշը դարձյալ դարձավ Հալկի մարզիչը
SportՊորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշը նշանակվել է չինական «Շանհայ Շանգանի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 39-ամյա մարզիչը ստանալու է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:
«Շանհայ Շանգանում» է խաղում նաեւ բրազիլացի հարձակվող Հալկը, որի հետ Վիլաշ-Բոաշն աշխատել է ռուսական «Զենիթում» եւ պորտուգալական «Պորտուում»: «Շանհայ Շանգան» նախորդ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնի գլխավորությամբ գրավել է երրորդ տեղը: