Հազիվ թե որևէ մեկին զարմացնի, որ մահմեդական երմրների գովազդը տարբերվում է մեր գովազդից։ Օրինակ՝ գերպահպանողական Սաուդյան Արաբիայում կանայք շատ հազվադեպ են հայտնվում գովազդներում, իսկ երբ հայտնվում են, առավելագույնը, որ կարելի է տեսնել, նրանց աչքերն են։
Ինդոնեզիայում գովազդի բնույթը մի փոքր ավելի «կոկետ» է, և հաճախ կանայք կրում են նույնքան բաց հագուստ, որքան Եվրոպայի համանման գովազդներում։
Մենք առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ հատուկ մահմեդական աշխարհի համար արված մի քանի համաշխարհային բրենդների գովազդային կամպանիաների ընդհանուր վերլուծությանը։
1. «Change» ընկերությունը մասնագիտացած է կանացի ներքնազգեստների ու լողազգեստների ոլորտում։ Այս գովազդը ստեղծվել է հատուկ Սաուդյան Արաբիայի մահմեդական ցենզուրայի /գրաքննության/ չափանիշներին համապատասխանելու համար։ Այստեղ անգամ նկատվում է ցենզուրային սահմանափակումները արվեստի վերածելու փորձ։Անգլիայում այս նույն գովազդն օգտագործվել է մահմեդական երկրների հարուստ եկվորների ուշադրությունը գրավելու համար։
2. Ինդոնեզիայում կատուները նույն հոտն ունեն, ինչպես և աշխարհի բոլոր մյուս երկրներում։ Այս պաստառը «Bubbles» ընկերության «կատվային օդեկոլոնի» գովազդն է։
3. Ինչպե՞ս գեղեցկության մրցույթ անցկացնել Սաուդյան Արաբիայում, որտեղ կանանց անգամ իրենց դեմքը ցույց տալ շատ հազվադեպ է թույլատրվում։ «Olay» ընկերությունը գերազանց կատարեց այս առաջադրանքը՝ հայտարարելով երկրի ամենագեղեցիկ աչքերի մրցույթ։ Գլխավոր մրցանակը ուղևորություն էր դեպի Լոնդոն։
4. Ահա և հաղթողը։ Պետք է խոստովանել, որ աչքերն իսկապես գեղեցիկ են։
5. Պակիստանում «Կոկա-Կոլան» չգիտես ինչու ասոցացվում է ճոխ զարդարված ավտոբուսների ու բեռնատարների հետ։
6. Եվրոպացու մոտ «Մակդոնալդս»- ի նմանատիպ գովազդը կարող է շփոթմունք առաջացնել, սակայն եթե Դուք բնակվեիք այնպիսի անապատների թագավորությունում, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, կհասկանայիք, թե ինչ էֆեկտի են ցանկացել հասնել այս պաստառի հեղինակները։
7. Այս բեդվինը ձեռքերը տաքացնում է «Kudu» ֆասթֆուդ ռեստորանների ցանցի սենդվիչի վրա։
8. Այս ավտոբուսը զարդարված է սալիկներով և «Domestos» մաքրող միջոցով, որը անխնա վերացնում է բոլոր մանրէները։
9. Սաուդյան Արաբիայի հեռուստաշոուներից մեկի գովազդը։ Գլխավոր գաղափարն այն է, որ եթե հեռուստատեսությունը չափից ավելի շատ է տիրանում Ձեզ, Ձեր կյանքը վերածվում է քաոսի։ Շոուի բոլոր կերպարները ավանդական արևելյան հագուստ կրող տղամարդիկ են։
10. Այս պաստառը ստեղծվել է հատուկ մահմեդականների համար նախատեսված «Kushbu» նորաձև հագուստի բրիտանական ընկերության գովազդային կամպանիայի շրջանակներում։
11. Սա «Pattex» սուպերսոսնձի գովազդն է։ Գովազդում ակնարկվում է գլխի վրա ծանրություններ կրելու ավանդույթը, որը տարածված է Եգիպտոսում։