Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ Սարգսյանը մասնակցել է Բագրատաշենի սահմանային անցման կետի բացման արարողությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Բացմանը ներկա է եղել նաև այդ արարողության կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ԱԳ նախարարի տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Աշոտ Հովակիմյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայ ացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրով նախատեսվել էր առաջնահերթորեն իրականացնել ներքոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

ՀՀ հյուսիսային սահմանին տեղակայված անցակետերի արդիականացման նպատակով 2012 թվականի օգոստոսին ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ստորագրել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագիրը:

Սահմանային վերոնշյալ անցումային կետերի արդիականացման ծրագրի վերջնաժամկետը սահմանվել է երկու փուլով՝ նախատեսելով, որ առաջին փուլում շահագործման կհանձնվեն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերը, երկրորդ փուլում՝ Բավրայի անցակետը: Բավրայի անցակետում աշխատանքները դեռևս շարունակվում են: ՀՀ պետական սահմանի վերակառուցված և արդիականացված Գոգավան անցման կետից ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը ուղիղ տեսակապով Հանրապետության Նախագահին զեկուցել է, որ Գոգավան անցման կետի տեխնիկական մեկնարկը ևս տրվել է, և անցակետը գործում է բնականոն: Սահմանային բոլոր ծառայությունները զբաղեցրել են նախատեսված աշխատանքային տարածքները, սահմանային և մաքսային հսկողության գործառույթներն իրականացվում են ըստ սահմանված ընթացակարգերի:

Հանրապետության Նախագահը կարևորել է անցակետերի տեխնիկական մեկնարկից հետո դրանց պատշաճ շահագործումը, ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը այնտեղ տեղակայված բոլոր մարմինների կողմից, ընդգծելով, որ սահմանային անցման կետից է սկսվում կարծիքը մեր երկրի մասին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 52.13 մլն եվրո է: Ծրագրի նպատակն է՝ նպաստել սահմանով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին՝ միաժամանակ պահպանելով սահմանային անվտանգությունը, բարելավել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությո ւնը, արդիականացնել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային երեք անցակետերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, միջազգային չափանիշների և սկզբունքների, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման սկզբունքների համաձայն:

Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:

Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք, ծանոթացել կամրջի կառուցման նախապատրաստական աշխատանքներին, որոնց վերաբերյալ զեկուցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա գործող կամուրջը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին և ներկայիս վիճակով չի կարող ծառայել իր նպատակներին: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել կառուցել նոր, ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխանող կամուրջ։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 17.06.2015թ.։

Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված 10,3 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագրի միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Կամրջի կառուցման աշխատանքները համակարգում է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովը:

Հայաստանը Վրաստանին կապող կամրջի շինարարությունը կմեկնարկի 2017թ., երբ կամփոփվեն տեխհսկողության խորհրդատուի և կապալառուի ընտրության նպատակով կամրջի նախագծման-շինարարության իրականացման միջազգային մրցույթները և կհայտարարվեն հաղթող ընկերությունները: Պատասխանատուների հավաստմամբ, մրցույթները հայտարարվել և իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում՝ երկու պետությունների համատեղ ուժերով, ինչպես նաև ՎԶԵԲ-ի էլեկտրոնային գնումների հարթակի միջոցով, ինչը երկու եր կրների համագործակցության նախադեպը չունեցող գործընթաց է:

Նախատեսվում է, որ կառուցվող կամուրջն ավելի կդյուրինացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Այն նաև կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, կդյուրինացնի առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ:

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank