Նովակ Ջոկովիչը պարտվել է փարիզյան մրցաշարի քառորդ եզրափակչում
SportԱշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը Փարիզի «Մաստերս» մրցաշարի քառորդ եզրափակչում պարտություն է կրել:
Արմենպրեսի հաղորդմամբ` 1 ժամ 45 րոպե ձգված խաղում Ջոկովիչը պարտվել է խորվաթ Մարին Չիլիչին՝ 6:4, 7:6 հաշվով:
Աշխարհի առաջին ռակետը կարող է զրկվել այդ կոչումից, եթե Օլիմպիական խաղերի չեմպիոն բրիտանացի Էնդի Մարեյը նույն մրցաշարի կիսաեզրափակչում հաղթի Միլոշ Ռաոնիչին: