«Արմենիա պրեմիում» ալիքով այսօր կցուցադրվի «Հին արքաներ» հեռուստաֆիլմը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Այսօրվանից սկսած՝ Ucom-ի բաժանորդները կարող են դիտել երկար սպասված «Հին արքաներ» հեռուստաֆիլմը: Յուրքանչյուր շաբաթ և կիրակի երեկոյան՝ ժամը 21:00-ին, հնարավորություն կունենաք դիտելու որակյալ և հայկական հեռուստաշուկայում նախադեպը չունեցող հեռուստաֆիլմ, որտեղ իրենց մասնակցությունն ունեն տաղանդավոր և պրոֆեսիոնալ դերասաններ:
BlogNews.am-ը մի քանի անգամ պատմել է նախագծի մասին: Պարզապես մինչև դիտումը ևս մեկ անգամ հիշեցնենք մի քանի կարևոր փաստ հեռուստաֆիլմի ստեղծման մասին.
1. «Հին արքաներ» պատմական ֆիլմը խաղարկային ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Մեծ Հայքում ծավալվող դրամատիկ իրադարձությունների մասին։ Դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ պետք է գահ բարձրանար Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում արքունական դավադրություններն են:
2. «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը, Լիկա Սալմանյանը և այլ սիրված դերասաններ: Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է:


3. «Հին արքաներ» հեռուստաֆիլմի զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ:
4. «Հին արքաներ» պատմական ֆիլմի առաջին հատվածն ունենալու է 24 մաս:
5. «Հին արքաներ» հեռուստաֆիլմի առաջին մասը եթերում կլինի նոյեմբերի 5-ից` ամեն շաբաթ, կիրակի, «Արմենիա Պրեմիում»-ի եթերում:







