Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ իրականության մեջ կինը մշտապես իր հաստատուն տեղն է ունեցել. մեկնարկել է ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովը

Society

Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել կուսակցության տարածքային և մարզային կառույցների ավելի քան 600 անդամների, հասարակական-քաղաքական ազդեցիկ և հեղինակավոր կին գործիչների Հայաստանից, Արցախից և արտերկրից: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովը, որը կրում է «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» խորագիրը: Համաժողովի ընթացքում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կանանց տեղն ու դերը հասարակական-քաղաքական կյանքում, ժամանակակից աշխարհում, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում:

Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում ՀՀ Նախագահն ընդգծեց, որ միշտ պատրաստ է եղել երկխոսության, առիթը բաց չի թողել քննարկել  ապագա ծրագրերն ու անելիքները: «Ձեր գործընկերային հարցապնդումները, խորհուրդները և անգամ քննադատությունները համարում եմ անհրաժեշտ և օգտակար: Հանրապետականը պահպանողական կուսակցություն է: Մենք ցանկանում ենք պահպանել և ամրապնդել մեր ավանդական ընտանիքը, որը մշտապես եղել է հայ ժողովրդի պատմական գոյությունը երաշխավորող ամենաանառիկ ամրոցը: Հայ իրականության մեջ կինը մշտապես իր ամուր և հաստատուն տեղն է ունեցել: Մայրությունը, մոր դերը հայ ընտանիքում մշտապես գնահատվել է որպես կյանքի ակունք և սրբության սրբոց: Այսօր առաջին հերթին մենք մայրերին ենք պարտական այն ամուր, բարձր և խրոխտ ոգու համար, որ տիրում է հայոց բանակում: Գլուխ եմ խոնարհում այն որդեկորույս մայրերի առջև, որոնց զավակները նահատակվեցին հանուն հայրենիքի: Այս ծանր և անփոխարինելի կորստի վիշտը նրանք կրում են բացառիկ արժանապատվությամբ»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Նախագահ Սարգսյանը:

Նա հավելեց, որ չի ցանկանում իր խոսքը սահմանափակել հայկական ընտանիքի կյանքում կնոջ դերակատարմամբ, երեխաների դաստիարակությամբ և կենցաղի կազմակերպման գործում: ՀՀ Նախագահի խոսքով` ոչ պակաս կարևոր է կնոջ դերը, մասնակցությունը և ներդրումը հասարակության կայացման գործում: «Մենք հպարտ ենք մեր կանանց ձեռքբերումներով մեր կյանքի բոլոր ոլորտներում` մշակույթից և կրթությունից մինչև բանակ, գործարարությունից մինչև առողջապահություն: Իմ կարծիքով մեր դարաշրջանի խնդիրներից մեկն արհեստական հակասությունն է անձնականի ու ընտանեկանի միջև մի կողմից և հասարակականի ու պետականի միջև մյուս կողմից: Համոզված եմ, որ նման երկընտրանք չպետք է լինի: Մեր հասարակությունը բաղկացած է կայացած կանանցից ու տղամարդկանցից: Հաջողություն ունեցող տղամարդու կողքին պետք է միշտ ներկայացված լինի կինը, հաջողություն ունեցող կինը: Մենք դա խրախուսում ենք, դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և այս դիրքորոշումը միշտ լինելու է մեր հստակ կեցվածքը»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի անկախության 25 տարիների պատմությունը իրավունք է տալի արձանագրել, որ Հայաստանի երրորդ Հանրապետության ընթացքն անշրջելի է: «Մենք կայացած, ինքնիշխան պետություն ենք` Միացյալ ազգերի կազմակերպության և միջազգային կազմակերպությունների իրավահավասար անդամ: Մեր անկախության 25-րդ տարում մենք ապրում ենք պետության համար կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան` 2015թ. հանրաքվեից հետո և 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Այստեղ հավա քվել ենք խոսելու մեր խնդիրների մասին, խոսելու անկեղծ ու շահագրգիռ: Համոզված եմ, որ այդ խոսակցությունը չի սահմանափակվելու կուսակցության շրջանակներում ու չի վերաբերելու միայն կանանց: Վաղուց մենք ոչ միայն մեզ չենք առանձնացնում Հայաստանի Հանրապետական կուսակցության տղամարդ անդամներից, համարելով, որ չկան զուտ կանացի կամ տղամարդկանց խնդիրներ, այլև գտնում ենք, որ չկան նաև զուտ կուսակցական խնդիրներ: Կան խնդիրներ, որ վերաբերում են մեր ամբողջ ժողովրդին, ու այդ խնդրները պիտի լինեն մեր օրակարգում: Այդ խնդիրները պետք է լուծենք` ունենալով իշխանութ յան լծակներ և լինելով ժողովրդի մի մասը: Այդ խնդիրները պիտի դառնան ոչ միայն օրակարգ, այլև ծրագիր մեր գործունեության համար, որի նշանաբանը թելադրում է կյանքը` բարեփոխումներ հանուն ժողովրդավարության, հանուն գեղեցիկ Հայաստանի, հանուն առաջընթացի»,- ասաց Նաղդալյանը:

Համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իր ուղերձում ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ հայ կինը ողջ պատմության ընթացքում եղել է հարազատ օջախի և ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն գրավականը և անհնար է պատկերացնել ժողովրդի հարատևումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատն ու լավատեսությունն առանց այդ արժեքների: Բակո Սահակյանը հավելել է, որ այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում, շոշափելի դերակատա րություն ունեն պետականաշինության , հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, ինչը մեծ ձեռքբերում է:

ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ են հղել նաև Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Եվրոպական ժողովրդական կուսակցության կանանց կազմակերպության նախագահ Դորիս Պեկը, Կանանց համաչինական ֆեդերացիան: 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia