«Նոր հայեր» КВН-ի թիմը ելույթ կունան Կրեմլի մեծ համերգասրահում
LifestyleLife.panorama.am- ը գրում է.
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում` Կրեմլի մեծ համերգասրահում КВН-ի սիրված թիմերը կրկին բեմում կլինեն` նշելով «ՈւՀԱ»-ի 55-ամյակը: Այդ օրը բեմում կլինի նաեւ մեծ ճանաչում ու սեր վայելող, 1997թ-ի չեմպիոն, 1998թ-ի ամառային գավաթի հաղթող, КВН-ի երաժշտական փառատոնի բազմակի հաղթող, 2001թ-ին КВН-ի նախագահի հատուկ մրցանակին արժանացած «Նոր հայեր» թիմն ու կներկայանա իրեն հատուկ հումորով եւ ջերմությամբ:
Արմեն Պետրոսյանը, ով հանդիսանում է «Նոր հայեր» թիմի մասնակիցներից մեկը, Մոսկվայից Life.panorama.am-ի հետ զրույցում սպասվող մեծ միջոցառման մասին մանրամասներ պատմեց.
«Քանի որ այս տարի КВН-ի 55-ամյակն է, Ալեքսանդր Մասլյակովը որոշել է սպասվող մեծ միջոցառմանը հրավիրել նաեւ հին հայտնի ու սիրված թիմերից մի քանիսին, այդ թվում եւ մեզ: Պետք է նկատեմ, որ մեր թիմը վաղուց գիտեր, որ նման կարեւոր իրադարձություն է սպասվում, սակայն նախապես չէինք խոսում այդ մասին: Այնպես որ մենք բավականին երկար ու պատասխանատվությամբ պատրաստվել ենք»:
Շարունակությունը՝ այստեղ: