Ուսեյն Բոլթ. Հուսով եմ՝ Մոուրինյոն կտեսնի իմ տաղանդը եւ մի օր կհրավիրի «Մանչեսթեր Յունայթեդ»
Sport9-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը մտադիր է ուժերը փորձել ֆուտբոլում: Ջամայկացի արագավազորդը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, սակայն պատրաստ է խաղալ ավելի թույլ թիմերում:
«Դեռ չեմ պայմանավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն հավատում եմ, որ Մոուրինյոն մի օր կտեսնի իմ տաղանդը եւ կընտրի ինձ (ծիծաղում է): Իսկ եթե ավելի լուրջ, ապա ֆուտբոլն ինձ համար դիտարկվում է որպես տարբերակ: Կփորձեմ ապացուցել, որ ես պատրաստ եմ: Ինձ հարկավոր չէ խաղալ Պրեմյեր լիգայի ակումբում: Ցանկանում եմ խաղալ եւ ստանալ հնարավորություն: Երբեմն նայում եմ ֆուտբոլ եւ մտածում, որ մյուսներից վատ չեմ խաղում»,- Բոլթի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեգենդար մարզիկն աթլետի կարիերան կավարտի 2017-ին Ջամայկայում կայանալիք Racers Grand Prix մրցաշարում: Արագավազորդը մտադիր է մասնակցելնաեւ նաեւ հաջորդ տարի Լոնդոնում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությանը: