Գեղամ Կադիմյանն առաջին խաղն անցկացրեց վնասվածքից հետո
SportՖուտբոլի Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում Լվովի «Կարպատները» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Վորսկլային»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը դաշտի տերերի կազմում փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին՝ անցկացնելով առաջին խաղը վնասվածքից հետո:
Կադիմյանը խաղադաշտից բացակայում էր հոկետմբերի 8-ից, երբ վնասվածք էր ստացել Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական խաղի նախավարժանքի ժամանակ: Նա հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Չեռնոգորիայի դեմ ընտրական խաղին, որը կկայանա նոյեմբերի 11-ին Երեւանում: