Քիմ Քարդաշյանն աշխատանքից ազատել է իր սիրելի թիկնապահին
LifestyleՔիմ Քարդաշյանը և նրա ամուսին Քանյե Ուեսթն աշխատանքից ազատել են թիկնապահ Պասկալ Դյուվյեին, որը նրանց մոտ աշխատել է չորս տարի։ Նման որոշում զույգը կայացրել է այն բանից հետո, երբ Քիմը Փարիզի հյուրանոցներից մեկում ենթարկվել է զինված հարձակման։
Նշվում է, որ հարձակման գիշերը Պասկալը հյուրանոցում չի եղել, այլ Քիմի քույրերին ուղեկցել է գիշերային ակումբ։ Չնայած դրան՝ զույգը որոշել է անվտանգության բոլոր աշխատակիցների հետ միասին աշխատանքից ազատել նաև Պասկալին։
