«Քիմ Քարդաշյանին իմ նմանությունը կործանում է կյանքս». հայուհու նմանակ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Բրիտանիայից Քլեր Լիսոնը մոտ 22500 դոլար է ծախսել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար։ 2007-ից Քլերը ամեն ինչում փորձել է նմանվել 35-ամյա գեղեցկուհուն։

Կրկնօրինակել է նրա սանրվածքը, դիմահարդարումը, հագուստի ոճը, անգամ հատուկ բարձիկներ է օգտագործել հետույքը մեծացնելու համար։

Սակայն 27-ամյա կինը արդեն հոգնել է 35-ամյա հայուհու հետ համեմատվելուց.

«Ես արդեն հոգնել եմ Քիմ Քարդաշյանի հետ համեմատվելուց։ Ես անհատ եմ։ Ես միշտ նման եմ եղել Քիմին եւ կարծել եմ՝ կրկնօրինակելով նրան կարող էի ընդգծել իմ գեղեցկությունը։ Բայց դա հակառակ ազդեցությունն ունեցավ, եւ այժմ ես ատում եմ, որ նման եմ նրան։ Դա կործանում է իմ կյանքը։ Մարդիկ չեն հասկանում, որ ինձ Քիմի հետ համեմատելով ոչ թե հաճոյանում են, այլ վշտացնում են ինձ։ Ես ինձ հիմարի նման եմ զգում եւ զղջում եմ, որ ցանկացել եմ նրան նմանվել»,- խոստովանել է Քլերը։

Սակայն այս պատմության մեջ Լիսոնը տեսնում է նաեւ դրականը.
«Այս ամենի մեջ լավն այն էր, որ իսկապես բացահայտեցի, թե ով եմ ես»,- խոսքը եզրափակել է 27-ամյա նմանակը։