Աշխարհում ամենամեծ սրտաձև ադամանդը (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Հեղինակավոր Graff Diamonds ոսկերչական ընկերությունը ներկայացրել է 118.78 կարատանոց բացառիկ ադամանդ, որն աշխարհում ամենամեծ սրտաձև ադամանդն է: Շլացնող ադամանդը ստացել է «Վեներա» անվանումը՝ ի պատիվ հին հռոմեական դիցարանում սիրո, գեղեցկության և պտղաբերության աստվածուհու:
Ադամանդը հայտնաբերվել էր 2015թ.՝ Լեսոթոյի հանքավայրերից մեկում: Այն հղկելու և ներկայիս տեսքին բերելու համար պահանջվել է 18 ամիս:


