Ջոնի Դեփը կնկարահանվի Հարի Փոթերի մասին նոր ֆիլմում
LifestyleShabat.am-ը գրում է.
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կնկարահանվի փոթերիանայում, հաղորդում է Associated Press-ը` հղում անելով Warner Bros. ստուդիայի ներկայացուցչին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դեփի դերը սպասվող ֆիլմում գաղտնի է պահվում:
«Ֆանտաստիկ արարածները, և որտեղ են նրանք բնակվում» ֆիլմում Դեփը հայտնվում է էպիզոդիկ դերում, սակայն դրա շարունակությունում նրա դերն ավելի մեծ կլինի: Առաջին ֆիլմը կթողարկվի 2016 թվականի նոյեմբերի 18-ին, երկրորդը` 2018 թվականին:
Նշվում է, որ ֆիլմի առաջին մասի ռեժիսորը Դևիդ Յեյթսն է, սցենարի հեղինակը` Ջոան Ռոուլինգը: Ֆիլմում նկարահանվել են Էդի Ռեյդմենը, Քեթրին Ուոթերսթոնը, Քոլին Ֆարելը, Ջոն Վոյթը և այլք: