Բուֆոնն Իտալիայի առաջնությունում 600 հանդիպում անցկացրած առաջին դարպասապահն է
Sport«Կյեւոյի» դեմ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի խաղը Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի 38-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար 600-րդ հանդիպումն է ազգային առաջնությունում: Բուֆոնը Իտալիայի առաջնությունում 600 հանդիպում անցկացրած առաջին դարպասապահն է:
Այս ցուցանիշով առաջատարը Պաոլո Մալդինին է՝ 647 հանդիպում: 615 հանդիպում է անցկացրել Խավյեր Զանետին, 607 հանդիպում՝ Ֆրանչեսկո Տոտին:
Բուֆոնն Իտալիայի առաջնությունում նորամուտը նշել է 1995թ. նոյեմբերի 19-ին՝ 17 տարեկան 9 ամսական տարիքում:
Աշխարհի չեմպիոնը հայտարարել է, որ կարիերան կավարտի 2018թ. աշխարհի առաջնությունից հետո: