C վիտամինն արդյունավետ միջոց է քաղցկեղի դեմ պայքարում
LifestyleՎիտամին C-ի բարձր դոզան ուժեղացնում է քիմիաթերապիայի քաղցկեղասպան ազդեցությունը: Ներարկման տեսքով վիտամին C-ն նույնիսկ համարվում է պոտենցիալ անվտանգ, էժան և արդյունավետ միջոց քաղցկեղի բուժման համար: 1970-ականներին քիմիկոս Լինուս Պաուլինգը հայտարարեց, որ վիտամին C-ի օգտագործումը կարող է քաղցկեղի դեմ արդյունավետ բուժում հանդիսանալ:
Ինչևէ, կլինիկական փորձարկումները ցույց տվեցին, որ վիտամին C խմելը չի բերում նման արդյունքների, և այսպիսով հետազոտությունն ընդհատվեց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերանի խոռոչով ընդունված վիտամին C-ն շատ արագ դուրս է գալիս օրգանիզմից` այսպիսով չապահովելով սպասվող արդյունքը: Կանզաս համալսարանի գիտնականները պնդում են, որ վիտամին C-ի ներարկման դեպքում այն ներծծվում է մարմնի մեջ և կարողանում է սպանել քաղցկեղի բջիջները` առանց վնասելու առողջները: