Աննա Դովլաթյանը՝ «Կայան» սերիալում նկարահանումների և ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Աննա Դովլաթյանն, ով վերջին շրջանում որպես դերասանուհի է ներկայանում, այժմ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Աննան պատմել է ոչ միայն նոր կերպարի, այլեւ իր երկրորդ մասնագիտության` դիմահարդարման արվեստի մասին:

««Կայարան»-ում նկարահանվելու առաջարկը ստացա պրոդյուսեր ու ռեժիսոր Ելենա Արշակյանից, ումից շատ շնորհակալ եմ: Նրան մինչ այս նախագիծը չէի ճանաչում, բայց կարճ ժամանակում իրար այնքան լավ ճանաչեցինք, որ անգամ ինձ վստահված կերպարը նա որոշակի փոփոխությունների ենթարկեց ու ավելի շատ իմ տեսակին նմանեցրեց,- պատմեց Աննան ու շարունակեց.
«Ի սկզբանե նախատեսված էր, որ իմ հերոսուհին բաց տեսարաններում պետք է նկարահանվի, սակայն ես հայտնեցի իմ անխախտ սկզբունքի մասին, այն է, որ ես չեմ նկարահանվի բաց տեսարաններում, քանի որ մասնագիտությամբ դերասանուհի չեմ, ուստի Ելենան, լինելով պրոֆեսիոնալ մասնագետ, Սոֆյային այլ երանգներ տվեց: Ի դեպ` հերոսուհուս հետ որոշակի նմանություններ ունենք, ես էլ, Սոֆյան էլ հաշտարար ենք, սկանդալներ ու տեսարաններ չենք սարքի: Իսկ թե հետագայում կերպարս ի՞նչ փոփոխությունների կենթարկվի, ցույց կտա սերիալի զարգացումները, քանի որ միշտ չէ, որ կարող ես ինքդ քեզ խաղալ: Միաժամանակ նշեմ, որ դերասանը ոչ միայն իր տեսակից է փոխանցում կերպարին, այլեւ շատ բան անձամբ է սովորում իր հերոսուհուց»:
Շարունակությունը՝ այստեղ: