Մաուրո Գեւգեոզյանը գեղեցիկ գոլ է խփել
SportՖուտբոլի Կոլումբիայի առաջնության 19-րդ տուրում «Աթլետիկո Բուկարամանգան» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Լա Էքուիդադին»:
«Աթլետիկո Բուկարամանգայի» կազմում հաշիվը 51-րդ րոպեին հավասարեցրել ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որը մեկնարկային կազմում խաղացել է 86 րոպե:
«Աթլետիկո Բուկարամանգան» 31 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը եւ 2 միավոր է զիջում առաջատարներին:
Գեւգեոզյանի գոլը կարող եք դիտել այստեղ: