Էնդի Մարեյ. Պետք է վայելեմ առաջին ռակետի կոչումը, քանի որ դա կարող է երկար չտեւել
SportԲրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյն աշխարհի առաջին ռակետ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Երբեմն բարձունքին հասնելուց հետո զգում ես ամայություն: Շատ էի անհանգստանում Փարիզի մրցաշարի եզրափակիչից առաջ եւ տրամադրվել էի միայն հաղթանակի: Ես շատ բարդ մրցախաղեր եմ անցկացրել այս մրցաշրջանում, սակայն դա հոգեբանական հարց է, քանի որ պարտվելը միշտ բարդ է:
Իմ առաջիկա նպատակն Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելն է: Այժմ ցանկանում եմ վայելել առաջին ռակետի կոչումը, քանի որ այն կարող է իմը լինել միայն մեկ շաբաթ»,- Մարեյի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը:
Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակ նախորդ 223 շաբաթների ընթացքում գլխավորում էր սերբ Նովակ Ջոկովիչը: