Գրեթե կես միլիոն մարդ է Այվազովսկու ցուցահանդես այցելել Տրետյակովյան պատկերասրահում
CultureԱրդեն շուրջ 500 հազար մարդ Է այցելել «Հովհաննես Այվազովսկի: Ծննդյան 200-ամյակի առթիվ» խորագիրը կրող ցուցահանդեսին, որը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվել Է հուլիսի 29-ին եւ աշխատելու Է մինչեւ նոյեմբերի 20-ը:
«Այվազովսկու ցուցահանդես Է այցելել արդեն 480 հազար 393 մարդ»,- նոյեմբերի 7-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են պատկերասրահում:
Մինչդեռ Վալենտին Սերովի ցուցահանդեսին, որը պատկերասրահում կազմակերպվել Էր անցյալ տարի, դրա աշխատանքի ընթացքում այցելել Էր 485 հազար մարդ:
Նոյեմբերի 7-ին ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տրետյակովյան պատկերասրահն սկսելու Է Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի լրացուցիչ վաճառքներ: «Նոյեմբերի 14-ին մենք երեկոյան սեանսների տոմսեր կառաջարկենք նոյեմբերի 17-20-ի համար»,- հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում:
Այստեղ նաեւ նշել են, որ ցուցահանդեսի աշխատանքի վերջին օրերին թանգարանն աշխատելու Է մինչեւ կեսգիշեր: Տրետյակովյան պատկերասրահ մուտքը բաց կլինի մինչեւ ժամը 22:30:
Ցուցադրանքում ներկայացված Է ծովանկարչի՝ թանգարաններից ու մասնավոր հավաքածուներից բերված ավելի քան 200 աշխատանքներ, որոնք արվել են Ռուսաստանում, ինչպես նաեւ ստեղծվել են Այվազովսկու՝ Կովկաս, Իտալիա, Թուրքիա եւ այլ երկրներ կատարած ճանապարհորդությունների մոտիվներով: