Իբրահիմովիչը ներողություն է խնդրել թիմակիցներից
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով բաց կթողնի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղը, ներողություն է խնդրել թիմակիցներից:
«Ամեն անգամ, երբ փորձում եմ խաղալ ամբողջ ուժով, դեղին քարտ եմ ստանում: Չգիտեմ, թե ինչպես է մրցավարը բացատրել իր գործողությունները. հոգնել եմ և չեմ լսել նրան:
Անգլիայում ծանր ֆուտբոլ է, շատ է ֆիզիկական պայքարը: Պետք է պարզապես ընդունեմ դա: Պետք է պրոֆեսիոնալ լինեմ: Ցավում եմ, որ որակազրկվեցի ու ցանկանում եմ ներողություն խնդրել: Կցանկանայի մասնակցել հաջորդ խաղին, սակայն հավատում եմ թիմակիցներիս և գիտեմ, որ նրանք առանց ինձ էլ լավ հանդես կգան»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: