Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ժամանակ». «Ինձ հարգել են, որովհետեւ ինձ ճիշտ եմ պահել». Ջիվան Գասպարյան

«Ժամանակ» թերթը զրուցել է ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Գասպարյան, ես գիտեմ, որ այս տարի Դուք մի քանի հրավեր մերժեցիք Թուրքիայից: Ինչո՞ւ մերժեցիք, հատկապես, որ այս տարի Սերժ Սարգսյանն Էրդողանին հրավիրեց 2015-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան: Արդյոք հարեւանների հետ ինչ-որ կերպ չպե՞տք է սկսել հարաբերվել:

Ես մի փոքր ավելի խորը մտածեցի: Քանի որ քաղաքականության մեջ մտած մարդ չեմ, հնարավոր է՝ իմ գնալը սխալ լիներ, որովհետեւ մենք հիմա փաստորեն պահանջում ենք մեր Եղեռնի 100-ամյակը, ես չկողմնորոշվեցի՝ արդյոք իմ գնալը ճի՞շտ է, թե՞ սխալ: Չնայած դրան՝ թուրք շատ բարեկամներ ունեմ, որոնք համաձայն են, որ իրենց կառավարությունն ընդունի Եղեռնը: Սա էր հիմնական պատճառը, որ մերժեցի, համ էլ ոտքս ցավում էր: Հիմա նորից հրավեր ունեմ՝ նոյեմբերին հրավիրել են Ստամբուլ, Անկարա, որպեսզի սիմֆոնիկ նվագախմբի հետ 40 րոպե նվագեմ՝ իմ ծրագրով, ինչ երգեր ես ցանկանամ նվագել: Հիմա, ճիշտն ասած, մտածում եմ՝ գնա՞մ, թե՞ չգնամ: Դրա համար պիտի քաղաքականությամբ զբաղվող մարդկանց հետ խորհրդակցեմ՝ չսխալվելու համար: Հիմա ում տունը մտնես, քաղաքականությունից են խոսում, բայց շատերը չեն հասկանում: Արվեստը եւ քաղաքականությունը տարբեր բաներ են: Ես իմ ողջ կյանքը զբաղվել եմ արվեստով, քաղաքականությամբ չեմ զբաղվել:

Բայց Ձեր շատ ընկերներ, արվեստի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց տեսնում են քաղաքականության մեջ, ո՞րն է դրա պատճառը:

Ես չգիտեմ, իրենց պիտի հարցնեք: Իմ քաղաքականությունը գիտե՞ք որն է. եթե հանկարծ կպնում են մեր ժողովրդին, արդեն աչքիս բան չի երեւում, ես կխոսեմ՝ ինչ պետք է: Օրինակ՝ Անկարայում իրենց Առաջին ալիքով ինձ շատ հարցեր են տվել, Հրանտ Դինքը թարգմանում էր, իմ թարգմանիչն էր: Ես ասացի՝ ինձ հարցեր կտաք արվեստի մասին, որովհետեւ ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել: Ասացին՝ գիտենք, որ քո պապերը Մուշից են եկել, ի՞նչ կասեք Մուշի մասին: Կամաց-կամաց ինձ ներքաշեցին խոսակցության մեջ: Ասացի՝ Մուշը չեմ տեսել, բայց որ շատ եք ուզում պատմեմ՝ կասեմ: Երբ Մուշը ավիրել են, Թուրքիայի կառավարության հրամանով կոտորել են ժողովրդին: Պապիս թուրք հարեւանը երեխեքին հավաքել-պահել է գոմում, որպեսզի նրանց չսպանեն: Անցել է որոշ ժամանակ, պապս իր երեխաներին վերցրել բերել է Հայաստան: Ուզում եմ ասել, որ եթե ճիշտը մտածես, չկա վատ ազգ, կա վատ մարդ: Ամեն ազգի մեջ կան լավ ու վատ մարդիկ: Հիմա ադրբեջանցիները, թուրքերը մեր հին հարեւաններն են, բայց միշտ մեզ ճնշել են. այդպես է եղել»։

Պարոն Գասպարյան, գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից սկսած՝ իշխանությունների կողքին եք եղել: Ձեր արվեստը եղել է ժողովրդինը, իսկ Դուք եղել եք իշխանությունների կողքին: Հիմա որտե՞ղ եք:

Ինձ այնքան էլ դուր չի գալիս «իշխանությունների կողքին» խոսքը, բայց մենք աշխատում էինք պետական խմբերում եւ աշխատավարձ էինք ստանում: Այսինքն՝ ես կարող էի գնալ ամեն տեղ նվագել, բայց ոչ՝ արտասահմանում: Իրենք պիտի ինձ կանչեին: Ես շատ եմ շրջագայել, 40-50 թվականներից շրջագայում եմ, շուրջ 64 տարի: Այսքան տարիների ընթացքում ես ոչ մի անգամ ֆոնոգրամա չեմ օգտագործել, կենդանի նվագում եմ մինչեւ այսօր: Ինձ հարգել են, որովհետեւ ինձ ճիշտ եմ պահել, ուրիշների գործերին չեմ խառնվել:

Ի՞նչ է նշանակում՝ «ճիշտ եմ պահել»:

Այսինքն՝ իմ աշխատանքից չեմ ուշացել, պարտաճանաչ եմ եղել, իմ արվեստով բարձր եմ գնահատվել: Ես ԽՍՀՄ կողմից այնքան պարգեւատրություններ ունեմ, որ եթե մի մեծ արկղի մեջ լցնեմ, կլցվի: Ես 1947 թվականին Ստալինից ժամացույց եմ նվեր ստացել՝ որպես ինքնագործ խմբում նվագող: Այն ժամանակ ինքնագործն ու պրոֆեսիոնալը տարբեր էին, հիմա նման բան չկա, բոլորն աստղ են. դա է սխալը: Ինձ միշտ կառավարությունը լավ է գնահատել, այսօր էլ Սերժ Սարգսյանն է լավ գնահատում, Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես: Նրանք լավ են տրամադրված եղել իմ նկատմամբ, ավելի ճիշտ՝ ես ինձ ճիշտ եմ պահել, եւ իմ արվեստը նրանք գնահատել են: Իմ 80-ամյակին աշխարհի տարբեր երկրներից եկել էին, 8 ժամ համերգ էր ընթանում, Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը նստած էին դահլիճում: Բոլորը զարմացել էին, որ նախագահը 8 ժամ կարող է նստել համերգին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards