ԿԳ նախարարը հավաստագրեր հանձնեց ՏՄԿՈՒ ոլորտում վարպետաց դասընթացների մասնակիցներին
Society«Վարպետաց դասընթացներ տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման (ՏՄԿՈՒ) ոլորտում» առաջնորդության միջազգային վերապատրաստման մասնակիցները ՀՀ կրթության եւգիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից հավաստագրեր ստացան: «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրը բավական կարեւոր է հատկապես ներկա պահին, երբ մենք խոսում ենք միջին մասնագիտական կրթություն-աշխատաշուկա համա գործակցության մասին: Այս ծրագիրը մոտեցնում է աշխատաշուկան կրթական գործընթացներին եւ հնարավորություն տալիս պրակտիկան դարձնել գերակա»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ հավելելով, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանացիների փորձն անփոխարինելի է:
«Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն էլ նշեց, որ ծրագիրը բազմագործընկերային էր: «Հայաստանի միջին մասնագիտական կրթության ոլորտին աջակցության ցուցաբերման ծրագիրը շարունակական է լինելու»,-ասաց նա:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ 2014-2017 թվականներին իրականացվում է «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել տնտեսական զարգացումը մասնավոր հատվածի մրցունակության աճի միջոցով:
«Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրը մեկնարկել է փետրվարին, որի առաջին փուլը կազմակերպվել է Վրաստանում, ապա՝ Գերմանիայում:
Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունները ներկայացնող ծրագրի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել ընդլայնելու իրենց մասնագիտական կարողությունները, գիտելիքն ու հմտությունները` ՏՄԿՈՒ ոլորտում իրենց հետագա աշխատանքը, որպես դասավանդողներ, ուսուցանողներ, կառավարիչներ, ադմինիստրատորներ կազմակերպելու համար: