Մաղադանոսով այս դիմակը ձմռանը կպաշտպանի մաշկը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Եղանակային կտրուկ փոփոխությունները բացասաբար են ազդում նաև մաշկի վրա։ Ձմռանը ցուրտն է վնասում մաշկը, իսկ ամռանը՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։
Ձմռանը մաշկի խնամքին պետք է առավել ուշադիր լինել։ Մաղադանոսով այս դիմակը կատարյալ միջոց է մաշկի յուղայնությունը կարգավորելու, մաշկը փափկեցնելու ու խոնավեցնելու համար։ Կարևոր է նաև այն, որ դիմակը շատ հեշտությամբ է պատրաստվում։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 բուռ մանր կտրատած մաղադանոս
• 2 ճաշի գդալ քացախ
• 3 ճաշի գդալ մածուն։
Խառնել բոլոր բաղադրիչները և քսել մաշկին, պահել 20 րոպե և լվացվել տաք ջրով։
Այս բաղադրիչների խառնուրդը ուժեղ հակաբորբոքային է, սպիտակեցնում է մաշկը, ապահովում մաշկին անհրաժեշտ վիտամիններն ու հանքային նյութերը։