Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց ֆրանսիական «Լորյենը»
SportՖրանսիական «Լորյենի» գլխավոր մարզիչ է նշանակվել Բեռնար Կազոնին: Պայմանագիրը 55-ամյա մասնագետի հետ նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է «Լորյենի» մամուլի ծառայությունը:
Ֆրանսիայի առաջնության 12 տուրից հետո «Լորյենը» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Նոյեմբերի 18-ին կայանալիք 13-րդ տուրի խաղում «Լորյենը» կհանդիպի «Մոնակոյի» հետ:
«Կանի», «Տուլոնի», «Ռասինգի», «Մարսելի», Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կազոնին կարիերան ավարտել է 1996 թվականին: Երեք տարի տարի անց նա մարզչական աշխատանքի է անցել «Մարսելում»: Հետագայում Կազոնին գլխավորել է ֆրանսիական «Կանը», «Բաստիան», «Էվիանը», «Օսերը», «Վալանսյենը», Թունիսի «Էտուալ դյու Սահելը» եւ «Ստադ Տունիզյենը», հունգարական «Վիդեոտոնը»: 2004-2005 թվականներին Կազոնին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: