Նոյեմբերի 11-ին մայրաքաղաքում կանխատեսվում է ռեկորդային ջերմաստիճան. Գագիկ Սուրենյան
SocietyԿանխատեսվում է, որ նոյեմբեր ամիսն իր ջերմությամբ կգերազանվի 1974 թվականի ռեկորդը։
«Նոյեմբերի 11-ի օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը Երևանում գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին +17,4:
Այս տարվա նույն օրը մենք Երևանում կանխատեսել ենք +18…+19 աստիճան տաքություն: Տեսնենք կգերազանցե՞ք ռեկորդային արժեքը.
Բայց ամսի 10-ին տաք ու սառը օդային զանգվածների բախումից որոշակի ամպամածություն կառաջանա, սակայն 11-ին լիարժեք կպարզի»,- ֆեյսբուքում գրառել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ըստ նրա՝ Իջևանում այսօր գրանցվել է +22 աստիճան: «Աֆրիկյան օդային հոսանքների մուտքը մեկնարկվել է»,- նշում է Սուրենյանը։