Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տնտեսագետները բենզինի գնի էժանացումը կապում են կառավարության վերահսկողական գործառույթի, ՏՄՊՊՀ-ն` մրցակցության հետ

 Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է դիզելային վառելիքի սակագների նվազում: Էժանացման պատճառները պարզելու համար «Արմենպրես»-ը զրուցել է տնտեսագետների և մրցակցության պաշտպանության պատկան մարմինների ներկայացուցիչների հետ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Խոսրով Հարությունյանը դիզելային վառելիքի գների էժանացումն առաջին հերթին կապում է այն հորդորների հետ, որոնք մինչ օրս հնչում են կառավարությունում:

«Ցանկացած շուկայի խիստ կենտրոնացված չլինելու և բոլորի համար մաքսային սահմանը մատչելի լինելու կառավարության ազդակները կարող են բերել նրան, որ գործարարներն սկսեն վերանայել իրենց գնային քաղաքականությունը: Արդյունքում դրանից շահում են սպառողը և տնտեսությունը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորը, դիզելային վառելիքի էժանացումը կապելով վարչապետի նոր տնտեսական մտածողության և բաց հորդորների հետ, չբացառեց նաև սպառման ծավալների նվազման հետևանքով գների իջեցումը: «Վերցնենք, օրինակ, գյուղացիական տնտեսությունները` որպես դիզվառելիքի հիմնական սպառող, եթե նրանց մոտ իրացման խնդիրներ լինեն, ապա դա կարող է հանգեցնել սպառման ծավալների նվազեցման, հետևաբար դրա պատճառով գները կարող են իջնել, որպեսզի սպառման ծավալներն ապահովվեն»,- ներկայացրեց տնտեսագետը:

Խոսրով Հարությունյանը մյուս ազդող գործոնը համարեց շուկայական մեխանիզմները` առաջարկն ու պահանջարկը: Նրա դիտարկմամբ, եթե պահանջարկը նվազում է, ապա առաջարկը պետք է գնային համապատասխան քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա իրացման ծավալներ ապահովել:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ողջունելի համարելով այդ քայլը, համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ոչ մի բան պատահական չի լինում: Նրա խոսքով` պետության վերահսկողական գործառույթն սկսել է իրականացվել խիստ ձևով:

«Վերահսկողական գործառույթը շատ էական նշանակություն ունի մասնավորապես ներմուծումների բնագավառում: Ես կողմնակից եմ գերշահույթները հարկելուն: Գերշահույթները հարկելով, տնտեսվարողներին հորդորվում է իրենց համարժեք շահույթի մեջ մնալ, ոչ թե տասնապատիկ ավելին: Քանի որ մի գին հայտարարագրվում է, մեկ այլ գնով վաճառվում»,-նշեց Մանասերյանը:

Նրա կարծիքով` այս գործընթացը պետք է շարունակել և ոչ միայն դիզելային վառելիքի, այլ որոշ ապրանքների և ծառայությունների առնչությամբ նույնպես: Քանի որ, ըստ տնտեսագետի, որոշ դեպքերում բացարձակապես չեն համապատասխանում այն շահույթի նորմային, որը հայտարարագրում են: «Կարծում եմ այս պայմաններում պետությունն իր դերակատարությունը պետք ունենա»,-ասաց տնտեսագետ Թաթուլ Մանսերյանը:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի վստահեցմամբ, դիզելային վառելիքի շուկան մշտապես գտնվում է հանձնաժողովի վերահսկողության տակ: Այսինքն` այն պատկանում է այն շուկաներին, որտեղ կան գերիշխող տնտեսավարող սուբյեկտներ, հետևապես` շուկան մանրամասն ուսումնասիրվել է և շարունակում է հետազոտվել: Հանձնաժողովը շաբաթական եռօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում, հետևաբար, տեղեկացված է գնային փոփոխություններին:

«Մենք նույնպես արձանագրել ենք բենզինի գների որոշակի փոփոխություններ, մասնավորապես, վերջին մի ամսվա կտրվածքով 20-30 դրամով գինը նվազել է: Սակագնի նվազում ֆիքսելուց հետո հանձնաժողովը տեղեկացել է, որ դաշտում հայտնվել է նոր ընկերություն»,- ասաց նա:

Գայանե Սահակյանը բենզինի գների նվազումը բացառապես կապեց մրցակցության հետ: Նրա խոսքով` դաշտում հայտնվել է մի ընկերություն, որն անհամեմատ ավելի ցածր գներով է սկսել ներկրումներ իրականացնել: Սահակյանի տեղեկացմամբ, նոր ընկերությունն իր գործունեությունն սկսել է սեպտեմբերից և հասցրել է շուկայի վրա իր դրական ազդեցությունը թողնել:

Նա նաև տեղեկացրեց, որ այդ ընկերությունն իր ներմուծումներն իրականացնում է Ռուսաստանից և Ռումինիայից:

«Դիզելային վառելիքի գնանկումը մրցակցության խորացման հետևանք է: Այսինքն` ավելի թեժ է դառնում դաշտը, հետևապես մյուս բոլոր ընկերությունները փորձում են վերանայել գնային քաղաքականությունը»,- նշեց Սահակյանը:

ՏՄՊՊՀ մամլո քարտուղարը վստահեցրեց, որ այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են և հետազոտությունների արդյունքում որևէ խնդիր կամ չարաշահում չի նկատվել և դաշտն ազատ է:

Վահե Հակոբյան

 

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities